Օգոստոսի 9-ին, ժամը 15.40-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ ինքը դանակահարված է և գտնվում է «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ահազանգին շտապ արձագանքած ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները նշված վայրից բժշկական կենտրոն են տեղափոխել դանակահարված երկու քաղաքացու:
Քրեական հետախույզների միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 15.30-ին Ոսկերիչների փողոցում, վիճաբանության ժամանակ, 45-ամյա մի քաղաքացի իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ:
Կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: