Shamshyan.com-ը գրում է որ երեկ՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 21:20-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության հերթապահ 05 խումբը Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել երիտասարդ աղջկա:

Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Մյասնիկյան պողոտայից «մեջքի, թիկունքի, բազկի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երեւանի բնակիչ, 26-ամյա Լիլիթ Է.-ն է: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կայքի տեղեկություններով՝ Արթուր Դ.-ն ու Լիիթ Է.-ն նախկին ամուսիններ են:

 

Մանրամասները` այստեղ