Ապրիլի 25-ին, ժամը 14:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 18-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Գ.Բ., ծնված 1989 թ.), «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Տ.Կ., ծնված 1995 թ.) և «ԿամԱԶ» (վարորդ` Ա.Հ.) մակնիշների ավտոմեքենաները:

Վարորդներ Տ.Կ.-ն, Գ.Բ.-ն և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Ա.Ի.-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները Տ.Կ.-ի, Գ.Բ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա.Ի.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները և սահմանազատել տարածքը: