ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 28-ին' ժամը 03.29-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի 326 կմ-ին (Երևան-Մեղրի) ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճան ապարհի Քաջարան-Կապան 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշին 32ԼՏ044 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' Է. Մ., 1978թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս: