ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 27-ին' ժամը 02.14-ին, տեղեկություն է ստացվել, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածում (5-րդ կմ, Ուշիի ոլորաններ) տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի Լ 2506 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան: