Արագածոտնի մարզի Կոշ գյուղի մոտ նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել ՃՏՊ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Հ., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մ) և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Ուղևոր Արայիկ Հ.-ն (ծնված 1993 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև' «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Սարգիս Հ.-ի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: