Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.41-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻ նախարարությունից: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162-րդ կմ-ի մոտակայքում «Օպել» մակնիշի 33 DO 820 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել առուն: Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել առվից: Զոհեր և տուժածներ չկան: