Հունիսի 18-ին, ժամը 22.57-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գեղհովիտ-Լեռնակերտ հատվածի 3-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 24 SL 288 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել ձորակը (մոտ 4 մ):
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և դուրս բերել ձորակից: