Ապրիլի 6-ին, ժամը 06.22-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը.տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր 10-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 29 օօ 495 պետհամարանիշով (վարորդ' Ա. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և թեքվել դեպի հարակից ձորակը:

 

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: