Դեկտեմբերի 8-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Ծիլքար-Սպիտակ ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 30 ՕԼ 594 և «ՎԱԶ-2105» մակնիշի 21 ՕՕ 235 պետհամարանիշերով ավտոմեքենաները: