Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 30-ին, ժամը 19։30-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սեդայի աղբյուր» կոչվող հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ թեքվել դեպի ձորակը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Փրկարարները «ՎԱԶ-21-015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սմբատ Ա․) դուրս են բերել երթեւեկելի հատված․ վարորդը եւ երեք ուղեւորները չեն տուժել: