Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մեծամոր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, օգնության են հասել փրկարարները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքից, Երևան-Արմավիր  ավտոճանապարհի 36-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

 

Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' վարորդ Ա. Բ.-ն, ուղևորներ Ա. Ե.-ն (ծնվ. 1987 թ.) և Ա. Բ.-ն (ծնվ. 1998 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Մեծամոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը և ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատված: