Փետրվարի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։  Ժամը 22։50-ի սահմանում Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Վանյա Հ․-ն Աճանան բնակավայրի տարածքում դեռևս անհայտ հանգամանենքերում իր վարած Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը:

 
 
 

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Վանյա Հ.-ն և ուղևոր Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Միխաիլ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։