Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ավտոթվար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 31-ամյա Ալիկ Մինասյանը Այգեպատ-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2109 մակնիշի 34 ZQ 382 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեյելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով ուղևորուհի, համագյուղացի, 31-ամյա Ֆենյա Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը և քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի: 

Նյութի աղբյուր՝ shamshyan.com