Երեկ՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում 32-ամյա Վարազդատ Գասպարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamsgyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ․ Գասպարյանը, նրա ուղևորներ՝ 55-ամյա Ավետիք Գասպարյանը, 25-ամյա Լուսինե Կարապետյանը, 27-ամյա Սամվել Կարապետյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը՝ 5-ամսական Արմինե Կ․-ն, տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։