Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Դալարիկ գյուղի վարչական տարածքում Opel մակնիշի 35 NP 805 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հ. Սրեյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և հավանաբար կհարուցվի քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Մանրամասները՝ սկզբնղբյուր կայքում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի