Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այսօր՝ օգոստոսի 20-ին, Ժամը 08:20-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Բագրատաշեն գյուղի բնակիչ, 56-ամյա Ստեփան Շահումյանը իր վարած Lexus մակնիշի 11 ՕD 717 համարանիշի ավտոմեքենայով կորցրել է ղեկի կառավարումը, հարվածել ճամփեզրի ծառին և գլխվայր հայտնվել Դեբեդ գետում:
Ինչպես հայտնում է աղբյուրը, վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օգնել են դուրս գալ մեքենայից: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում