shamshyan.com-ը գրում է.

 

Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

 

Ժամը 07։50-ի սահմաններում Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 37-ամյա Լիա Շահինյանը իր վարած BMW մակնիշի 34 ՕP 742 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։

 

Դեպքի վայր է ժամանել Ապարանի հիվանդանոցի հերթապահ խումբը, սակայն վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ վնասվածքներ չի ստացել։

 

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լ. Շահինյանն աշխատում է Ապարանում գործող «Գնթունիք» ընկերությունում։