Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ Միշա Խաչատրյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ը։

Մինչ ՃՈ հետաքննիչը գործողություններ էր կատարում, ոստիկանության օպերատիվ տեղեկություններով պարզել են, թե որտեղ է գտնվում վարորդը, ու նրան հայտնաբերել են վթարի վայրից բավականին հեռու դաշտում։

Վարորդ Մ․ Խաչատրյանը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Նա եղել է ոչ սթափ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։