Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի, 35-ամյա Արմեն Մ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 1-ամյա Սարո Ա.-ն և 30-ամյա Ալիսա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և իրենք էլ իրենց ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են հիվանդանոց: