ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ «Անվեար» ռեստորանի մոտակայքում, կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mitsubishi Airtrek» մակնիշի 81 AC 881 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Ա. Մ.-ն և ուղևորներ՝ 1995 թ. ծնված Հ. Պ.-ն, 1996 թ. ծնված Գ. Ս.-ն և 1996 թ. ծնված Հ. Հ.-ն հոսպիտալացվել են Կապան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները փակել են գազի բալոնը և հոսանքազրկել են ավտոմեքենան: