ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 14-ին' ժամը 05:50-ին, տեղեկություն է ստացել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Հ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 100 մ) ձորը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները ձորից դուրս են բերել երկու ուղևորներին, ովքեր հոսպիտալացվել են Քաջարանի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: