Նոյեմբերի 16-ին, ժամը 03.07-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա՝ բեռնված ազոտական պարարտանյութով:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդեդնային կոմբինատ» ՓԲԸ-ի ջրատարը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 38-րդ կմ-ին այրվում է «ՄԱԶ» մակնիշի 34 SP 005 պետհամարանիշով ավտոմեքենայի թափքը՝ բեռնված 20 տ ամոնիումի նիտրատով (NH4NO3 (սելիտրա)): Տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.46-ին, մարվել' 06.07-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի թափքը և ներսում գտնվող ամոնիումի նիտրատը (20 տ):
Ժամը 06.07-ից մինչ 06.40-ը Մեղրի քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն: