![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/259607.png&w=300&h=200&mt=1713419615)
Ապրիլի 17-ին' ժամը 20։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայից դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։51-ին, մարվել՝ 20։54-ին։ Այրվել են «GAZelle» մակնիշի բեռնատարի (վարորդ' Գ. Թ.) թափքը և սրահը՝ մասամբ։