Երևանի Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել
Փետրվարի 4-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 48/3 շենքի մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1984 թ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։24-ին, մարվել՝ 02։06-ին։ Այրվել է ավտոմեքենան։