Օգոստոսի 7-ին, ժամը 06.14-ին ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողատայում' Ներքին զորքերի զորամասի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՏոյոտաՊրադո» մակնիշի 77 VA 001պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Վերադարձի ճանապարհին' «Ոսկե Համբույր» ռեստորանի մոտակայքում, հրշեջ փրկարարները նկատել են ՃՏՊ. բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 34 DO 663 պետհամարանիշի ցեմենտատար ավտոմեքենան (վարորդ' Կ.) և «ԳԱԶ-53» մակնիշի 032 LT 61 պետհամարանիշի աղբատարը (վարորդ' Ն.), ինչից աղբատարը կողաշրջվել է. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները գազազրկել են ավտոմեքենաները: