Հոկտեմբերի 8-ին, ժամը 18։00-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դողս-Աղավնատուն ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծիածան գյուղի վերջնամասում՝ դաշտամիջյան հատվածում, այրվում է «GAZ» մակնիշի ավտոմեքենան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:02-ին, մարվել՝ 18:27-ին: Այրվել է ավտոմեքենան: