Հունվարի 24-ին՝ ժամը 01։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան փողոցում՝ «CPS» բենզալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։50-ին, մարվել՝ 02։00-ին։ Այրվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Խ․)։