Հոկտեմբերի 6-ին, ժամը 02:45-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ գյուղի 5-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:05-ին, մարվել՝ 03:14-ին: Այրվել է ավտոմեքենան։