ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 15-ին' ժամը 14.04-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում՝ «Ճենապակու» գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսոցվել է ժամը 14.23-ին, մարվել՝ 14.27-ին: Ամբողջությամբ այրվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա: