ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 20-ին, ժամը 15:24-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գերեզմանատան փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ այրվում է Սարյան փողոցի թիվ 33 տան (սեփականատեր՝ Գ. Պ.) մոտակյքում պահեստավորված անասնակերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել' 16:41-ին:
Այրվել է 170 հակ պահեստավորված անասնակեր։