Օգոստոսի 13-ին, ժամը 01:22-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դալարիկ գյուղի Կոմիտասի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է մոտ 300 հակ պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:05-ին, մարվել՝ 05:11-ին։ Այրվել է մոտ 600 հակ կուտակած անասնակեր։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև ազատ հերթափոխից չորս հրշեջ-փրկարար և ներգրավվել «JCB» մակնիշի երկու տրակտոր: