Հունվարի 8-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում այրվում է մոտ 100 հակ պահեստավորված անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.15-ին, մարվել՝ 15.35-ին: