Նոյեմբերի 27-ին, ժամը 02։51-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգարան գյուղի 1-ին փողոցում տուն է այրվում, ներսում քաղաքացի կա։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։47-ին, մարվել՝ 05։14-ին։ Այրվել են տնակը (մոտ 100 քմ) և նկուղային հարկը (մոտ 12 քմ)։ Տան մահճակալին հայտնաբերվել է Վ․ Հ․-ի (ծնված 1970 թ․) դին։