Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 25-ին Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, զենք, զինամթերք ապօրինի պահելու և կրելու համար ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից։
Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 9 փամփուշտով, և բարդ փականով, 9 սմ շեղբով դանակ:
Նա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: