Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 1-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։
Ժամը 19։00-ի սահմաններում Սևան քաղաքում գրանցված, սակայն ժամանակավորապես Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի 8/ա շենքում բնակվող, 31-ամյա Արսեն Ա.-ն ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել նշված շենքի 9-րդ հարկի պատուհանից։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Արսեն Ա.-ն 1 տարի է, ընտանիքի անդամների հետ վարձակալական հիմունքներով բնակվում էր Երևանում և զբաղվում էր առևտրով։