Այսօր՝ հունիս 17-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը իր մոտ պահվող պայուսակում (բարսետկա) ապօրինի զենք է պահում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարրտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, ինչպես նաև նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ կազմվում են պարեկների խմբեր, քանի որ պետք է ճշտվեր, թե որ ուղղությամբ է նշված ավտոմեքենան երթևեկում:
Կարճ ժամանակ անց 2-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում, որ «BMW» մակնիշի կասկածելի ավտոմեքենան գտնվում է Սեբաստիա փողոցում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։