Երևանի Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում դեկտեմբերի 29-ին' ժամը 07.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 70-75 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է: Վարորդը դիմել է փախուստի:

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է վրաերթի ենթարկվածի ինքնությունը՝ 1938 թ. ծնված Հրանտ Մարտիրոսյան: Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: