Այսօր, հուլիսի16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 01:00-ի սահմաններում Նոր Հաճն-Գետամեջ-Աբովյան ավտոճանապարհների խաչմերուկում բախվել են Եղվարդ քաղաքի բնակիչ 54-ամյա Գագիկ Եգորյանի վարած Mercedes մակնիշի 01 ԼԼ 011 համարանիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 29-ամյա Դավիթ Մայիլյանի անվամբ հաշվառված Volkswagen մակնիշի 95 DD 559 համարանիշի ավտոմեքենաները:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորուհին` Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 30-ամյա Ալիսա Մաթևոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, մահացել է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի 1-ին մասի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ Volkswagen-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: