Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արտակ Կարապետյանը իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գառնի գյուղի բնակիչ, 34-ամյա Սաթենիկ Հայրապետյանին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է։
Փաստի առթիվ Ա. Դալաքյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայքը հայտնում է, որ վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ ձյան մեջ։