Երեկ՝ հունվարի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 17:00-ի սահմաններում Բուրաստան համայնքի ղեկավար, 57-ամյա Աշոտ Թարվերդյանը ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգել է, որ Բուրաստան-Բյուրավան ավտոճանապարհին տղամարդու դի կա:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մահը վրաերթի հետևանք է:
shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Մասիս գյուղի բնակիչ, 51-ամյա Գագիկ Կարապետյանն էր:
Իսկ Արտաշատի ոստիկաններն էլ՝ բաժնի պետ Ա. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հայտնաբերել են Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 57-ամյա Վարդան Ոսկանյանին, ով կասկածվում է, որ հունվարի 1-ին, ժամը 20:00-ի սահմաններում, իր վարած ՎԱԶ-2101 մակնիշի 34 ՏС 170 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գ. Կարապետյանին և դիմել փախուստի:
Ավտոմեքենան քննիչի հանձնարարակլանով տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք