Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 24-ամյա Վիգեն Երանոսյանը, իր կողմից վարած՝ Opel մակնիշի, 34 MO 860 համարանիշի ավտոմեքենայով, Երևան –Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածումվրաերթի է ենթարկել, դեռևս անձը չպարզված, միջին տարիքի տղամարդու:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը փախուստի չի դիմել, ում՝ քիչ առաջ, ոստիկանության Էջմիածնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ավտոմեքենայով տեղափոխեցին ոստիկանության Էջմիածնի բաժին:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Նույն վաշտի հետաքննիչ Մհեր Հակոբյանն ու քրեական հետախուզության բաժամնունքի աշխատակիցները վարորդին տեղափոխեցին բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Դեպքի վայրում քննչականա աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Արմավիրի մարզի քննչական բաժնի, Էջմիածնի քննչական բաժանմունքի քննիչ Կարեն Իսրաելյանը: Ում կողմից, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ըստ տեղեկությունների՝ վրաերթի հետևանքով մահացած տղամարդը Արագածոտնի մարզի բնակիչ է, ում տվյալներն ու բնակության վայրը քննիչի հանձնարարականով Էջմիածնի ոստիկանները պարզում են :