Նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Քարակերտ-Արգինար ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում 22 LО 258 համարանիշի ավտոմեքնայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով' հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 4 հոգի, այդ թվում 2–ամյա երեխան տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:
Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները' 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիդ Ավագյանի և 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ:
Վիրավորներից 3-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, 1-ին դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և նույն դասակի հետաքննիչ Մհեր Հակոբյանի ուղեկցությամբ:
Արդեն վթարի վայր է ժամանել ոստիականության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի բաժնի քննիչը, ում կողմից, փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածն ու վիրավորները Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչներ են և հարազատական կապի մեջ են միմյանց միջև:
Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորների ինքնությունը: