Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Վահե Հակոբյանի վարած ВАЗ 21144 մակնիշի 35 XԼ 144 համարանիշի և Opel Vectra մակնիշի 35 PN 947 համարանիշի ավտոմեքենաները։Shamshyan.com-ը գրում է․Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ВАЗ 21144-ը գլխիվայր շրջվել է, Opel-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։
Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում