Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 35 ԼV 159 համարանիշի և մեկ այլ ВАЗ 2106 մակնիշի 34 TF 620 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները և նշված ճանապարհահատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանները։ Բժիշկները մինչ հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին առաջին բուժօգնութուն են ցուցաբերել վթարի վայրում։
Կայքը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է։
Մանրամասները՝ shamshyan.com-ում