shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Տիգրան Հովհաննիսյանը իր վարած Toyota Camry մակնիշի 01 CO 100 համարանիշի ավտոմեքենայով Արաքս-Սարդարապատ ավտոճանապարհի երթևեկելի հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջվելով հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով ուղևորներ՝ համագյուղացիներ, 62-ամյա Ջեմմա Խլղաթյանը տեղում մահացել է, իսկ 19-ամյա Անահիտ Հովհաննիսյանը, 18-ամյա Ջեմմա Հովհաննիսյանը, 10-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը և 38-ամյա Հրանուշ Նալբանդյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ վիրավորներից Հ. Նալբանդյանը գիտակցության չգալով՝ մահացել է։

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Բ. Հարությունյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու ուղևորները ընտանիքի անդամներ են. մահացածները վարորդի մայրն ու կինն են, վիրավորներն էլ՝ նրա երեխաները, իսկ ավտոմեքենան պատկանել է նրա ընկերոջը, և նա մեքենան վերցրել էր ու մասնակցելիս է եղել բանակի քեֆի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: