Շիրակում արձանագրվել է բոտուլիզմի դեպք:
Ինչպես տեղեկացրին Գյումրու բժշկական կենտրոնից՝ ապրիլի 7-ի ժամը 22:30-ին «սննդային տոքսիկ ինֆեկցիա՝ բոտուլիզմ» ախտորոշմամբ քաղաքացի է ընդունվել Գյումրու բժշկական կենտրոն. նա 1964 թվականի ծնված, Շիրակի մարզի Բենիամին գյուղի բնակիչ Կարինե Մ.-ն է, որը գտնվում է Գյումրու ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:
Ապրիլի 8-ի ժամը 05:00-ին նույն հասցեից եւ նույն ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել 1988 թվականին ծնված Արթուր Հ.-ն եւ 1998 թվականին ծնված Թերմինե Հ.-ն: «Նրանք այս պահին ստանում են համապատասխան բժշկականօգնություն: Տուժածները հիվանդանոցում նշել են, որ օգտագործել են պահածոյացված սննդամթերք»,- տեղեկացրել է բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Նարեկ Կիրակոսյանը: