Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ հունվարի 7-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

 

Ժամը 22:30-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում՝ Մարալիկ քաղաքի գլխավոր մուտքի մոտ, ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ:

 

Ինչպես հայտնում է կայքը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչներ 45-ամյա Տիգրան Հովհաննեսյանը, 41-ամյա Բուրաստան Հովհաննեսյանը և 34-ամյա Լուիզա Նազարեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Լ. Նազարեթյանը մահացել է:

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է նաև մառախուղը, քանի որ ճանապարհը եղել է վատ տեսանելի:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում: