Shamshyan.com-ը գրում է.

 

 

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Վարդանանց փողոցում թիվ 69/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Գևորգյանը իր վարած Opel մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ ամուսիններ 38-ամյա Մհեր Մկրտումյանին և 36-ամյա Գայանե Մադաթյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել օգնել է որպեսզի վրաերթի ենթարկվածները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեն թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

 

Հիվանդանոցից հայտնել են, որ ամուսինը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ կինը ծանր վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտները փողոցը անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

 

 

Մանրամասները՝ այստեղ: