Shamshyan.com-ը գրում է.

 

Այսօր՝ հուլիսի 4-ին, վրարեթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ Սևակ Դանիելյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 40 DD 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 58-ամյա Գրիգոր Մարգարյանին: 

Ինչեպս դեպքի վայրց հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել , ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթրակվածին տեղափոխել Աբովյան բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Գ. Մարգարյանը ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտից տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի և Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը աշխատում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում՝ որպես փորձաքրեագետ և նա Հրազդանի քաղաքապետ «Մեծն» Արամ Դանիելյանի հորեղբոր թոռն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է ՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի հատուկ քննչական ծառայութուն:


Մանրամասները և լուսանկարները՝ սկզբնաղբյուր կայքում: